Կառավարության որոշումներ

5 Դեկտեմբերի 2019, 1731 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1252-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1071-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգերը և ժամկետները սահմանելու մասին» N 1252-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) հավելվածների ամբողջ տեքստում «կապարակնքում» բառը փոխարինել «կնքում» բառով, «կապարակնքվեն» բառը՝ «կնքվեն» բառով, «կապարակնքված» բառը՝ «կնքված» բառով, «կապարակնքվում» բառը՝ «կնքվում» բառով, «կապարակնքվող» բառը՝ «կնքվող» բառով, «կապարակնքումից» բառը՝ «կնքումից» բառով, «ապակապարակնքումից» բառը՝ «ապակնքումից» բառով, «կապարակնիք» բառը և դրա հոլովաձևերը՝ «կնիք» բառով և դրա հոլովաձևերով, «կապարադրոշմ» բառը և դրա հոլովաձևերը՝ «դրոշմ» բառով և դրա հոլովաձևերով.
2) N 1 հավելվածի՝
ա. 3-րդ կետը «փականից» բառից հետո լրացնել «(փականը կնքվում է սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան, ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի կնքման հետ միաժամանակ)» բառերով,
բ. 7-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի կնքման համար լիազոր պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով, և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով (այսուհետ` լիազոր մարմին):»,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Սույն կարգով սահմանված պահանջների խախտմամբ ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառումը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 215-րդ հոդվածի իմաստով բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգի խախտում և առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»,
3) N 2 հավելվածի 2-րդ կետի՝
ա. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` լիազոր մարմնի)» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով,
բ. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրերի հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրաչափերի տեղադրման և կնքման կարգը հաստատելու մասին» N 1071-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2024

2023