Կառավարության որոշումներ

5 Դեկտեմբերի 2019, 1724 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված N ՀՀ ԿԱ Ո ԳՀԾՁԲ-2017/Ծ/91 ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրի N 1 հավելվածում նախատեսված ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:

 

Արխիվ

2024

2023