Կառավարության որոշումներ

5 Դեկտեմբերի 2019, 1722 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N 92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 5-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1622-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N 1404-Ն որոշմամբ» բառերով.
2) 3-րդ կետի առաջին պարբերությունում և 4-րդ կետի «ա» ենթակետում «հողային օրենսդրության» բառերը փոխարինել «օրենսդրության» բառով.
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Վնասված հողի (գույքի) արժեքը որոշվում է տարեկան կտրվածքով հողի կադաստրային գնի հիման վրա».
4) 10-րդ կետի առաջին պարբերության բանաձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԾԱԲՀՎ = ԶԹ x ՍՏ + ԶԹ x ՍԹ + ԲՀ,»,
5) 10-րդ կետի 8-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲՀ-ն թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու, հարկման բազայի չափաքանակները գերազանցելու կամ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում թափոնների փաստացի ծավալների համար հարկային օրենսգրքի համաձայն հաշվարկված բնապահպանական հարկի գումարն է։».
6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Աղբոտման համար ԱՎՀԱԲ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԱՎՀԱԲ = ՄԱԲ x ԿԳԱԲ x ԳԲ x Գթ,
որտեղ`
ԱՎՀԱԲ –ն աղբոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է,
ՄԱԲ -ն աղբոտման ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,
ԿԳԱԲ -ն աղբոտման ենթարկված հողամասի (տարածքի) կադաստրային գինն է, որը հաշվարկվում է`
գյուղատնտեսական հողերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշման համաձայն՝ որպես տվյալ հողամասի կադաստրային գին,
բնակավայրերի հողերի համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746 որոշման համաձայն՝ որպես տվյալ հողամասի կադաստրային գին,
համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս գտնվող՝ հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների և գյուղատնտեսական նշանակության այլ (անօգտագործելի) հողերի համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 15-ի N 1101-Ն որոշման համաձայն,
ԳԲ -ն հողամասի (տարածքի) բնապահպանական արժեքը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 21-րդ կետի,
ԳԹ-ն աղբոտված հողամասում (տարածքում) տեղադրված (կուտակված, թափված) թափոնների վտանգավորության (թունունակության) գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 22-րդ կետի:.
7) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Աղտոտման համար ԱՎՀԱՂ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԱՎՀԱՂ= ՄԱՂ x ԿԳԱՂ x ԳԱՂ x ԳԱԽ,
որտեղ՝
ԱՎՀԱՂ-ն աղտոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է,
ՄԱՂ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,
ԿԳԱՂ -ն աղտոտման ենթարկված հողամասի (տարածքի) կադաստրային գինն է, որը հաշվարկվում է սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով,
ԳԱՂ-ն հողամասի (տարածքի) աղտոտվածության մակարդակը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 23-րդ կետի,
ԳԱԽ-ն հողամասի (տարածքի) աղտոտվածության խորությունը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 24-րդ կետի,
ԳԱԽ-ի մեծությունը հաշվարկվում է` ելնելով հողի աղտոտման աստիճանից, որը որոշվում է` ելնելով քիմիական յուրաքանչյուր էլեմենտի գծով հողում թույլատրելի քանա-կության նորմատիվային չափերը գերազանցող փաստացի ծավալներից:».
8) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) դեպքում ԱՎՀԴ -ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԱՎՀԴ = ՄԴ x ԿԳԴ x ԳԲ x Գվ x Գդ ,
որտեղ`
ԱՎՀԴ -ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է,
ՄԴ -ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2 -ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,
ԿԳԴ -ն դեգրադացիայի ենթարկված հողամասի (տարածքի) կադաստրային գինն է, որը հաշվարկվում է սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով,
ԳԲ -ն հողամասի (տարածքի) բնապահպանական արժեքը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 21-րդ կետի,
Գվ-ն հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 25-րդ կետի,
ԳԴ -ն շրջակա միջավայրի վրա դեգրադացված հողերի ազդեցությունը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 26-րդ կետի.».
9) 25-րդ կետով ներկայացված աղյուսակի վերջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցը (ԳՎ)».
10) 26-րդ կետով ներկայացված աղյուսակի վերջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցը (Գդ)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023