Կառավարության որոշումներ

28 Նոյեմբերի 2019, 1752 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Անհետաձգելի համարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3-ի շրջանակներում վերակառուցվող Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը:
2. Թույլատրել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետում նշված տեխնիկական հսկողության ծառայությունները մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել «ԱյԱրԴի Ինջինիերինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ կնքելով խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր՝ սույն որոշման N 6 հավելվածի պայմանագրին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների մատուցման պայմանագրի վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 ծրագրի «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման դրամաշնորհային ծրագրի համակարգում և կառավարում» 11013 միջոցառման 4861 «Այլ ծախսեր» հոդվածով նախատեսված համաֆինանսավորման միջոցների հաշվին՝ վերաբաշխման միջոցով 1049 ծրագրի «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի համակարգում և կառավարում» նոր նախատեսվող թիվ 11015 միջոցառման 4861 «Այլ ծախսեր» հոդվածով տրամադրվող գումարի չափով.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների վճարման ծախսերը՝ 180,000.0 հազ. դրամի չափով ներառել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում՝ 1049 ծրագրի «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի համակարգում և կառավարում» նոր նախատեսվող միջոցառման 4861 «Այլ ծախսեր» հոդվածով:
4. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
5. Ընդունել ի գիտություն, որ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կկնքվի խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր՝ համաձայն N 6 հավելվածի:
6. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա «ԱյԱրԴի Ինջինիերինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պայմանագրի գործողությունը տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 12-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

 

Արխիվ

2024

2023