Կառավարության որոշումներ

5 Դեկտեմբերի 2019, 1755 - Ա

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ 2019 թվականի և 2020 թվականի առաջին եռամսյակի կարիքների համար Երևան համայնքի փողոցների ձմեռային պահպանության նպատակով աղի և ավազի ձեռքբերման շրջանակում, Երևան համայնքի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից ապրանքների ձեռքբերումը «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեկ անձից գնման ձևով իրականացնելու դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, բացառությամբ կանխավճարի ապահովման ներկայացման պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

 

Արխիվ

2024

2023