Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2019, 1782 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 492-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 2-ի «Գույք ամրացնելու մասին» N 492-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 4-րդ և 5-րդ կետերի «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի գնահատման և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաշվեկշռում ընդգրկելու աշխատանքների իրականացումը::

Արխիվ

2024

2023