Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2019, 1771 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Փորձագետների թիվը, Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, կարող է գերազանցել սույն կետում նշված հաստիքների առավելագույն թվի 5, բայց ոչ ավելի, քան 10 տոկոսը՝ հաշվի առնելով պետական մարմնի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացրած առաջարկությունը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023