Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2019, 1801 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և 19-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է․
1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից օգտագործվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Nissan X-Trial» մակնիշի ավտոմեքենան (նույնականացման համարը՝ JN1BT2MWOGW004344, արտադրության տարեթիվը՝ 2016 թվական, սկզբնական արժեքը՝ 15400 հազ. դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 8097,8 հազ. դրամ) ամրացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին։
2. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ գույքի հաշվառման և հանձնման-ընդունման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023