Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2019, 1853 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված չորս անվանում ավտոմեքենաները (այսուհետ՝ շարժական գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքը հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023