Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2019, 1864 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը          ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կառուցվածքում դադարեցնել Ներքին աուդիտի բաժնի գործունեությունը.
2) այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված N 2 հավելվածի «3. Բաժիններ» բաժնի «Ներքին աուդիտի բաժին» տողը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:

 

Արխիվ

2024

2023