Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2019, 1904 - Ա

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած Կառավարության աջակցության համաձայնագրի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամասարի համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը կադաստրային արժեքով «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ որպես պետությունհամայնք-մասնավոր համագործակցություն:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը (այսուհետ՝ հողամասեր) կարող են օգտագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում կառուցվելիք արևային ֆոտովոլտային կայանը բաշխման ցանցին միացնող 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման և շահագործման նպատակով:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամասարի համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ ապահովել հողամասերի օտարման պայմանագրի սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով նաև սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանները, ինչպես նաև այն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին:

 

Հավելված

Արխիվ

2024

2023