Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2019, 1921 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ՝ ԱՆԺԱՄԿԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինների կարիքների համար սույն որոշման 2-րդ կետով սահմանված ցանկում ներառված հեռախոսահամարների ձեռքբերման գնման գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով՝ անժամկետ պայմանագրի հիման վրա՝ չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները: Ընդ որում, մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրով (պայմանագրերով) նախատեսել, որ դրա (դրանց) գործողությունը դադարում է պատվիրատուի կամ ծառայություն մատուցող անձի կողմից առնվազն 2 ամիս առաջ համապատասխան ծանուցում ներկայացնելու դեպքում:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինների կարիքների համար մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով՝ անժամկետ պայմանագրի հիման վրա ձեռքբերման ենթակա հեռախոսահամարների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Արխիվ

2024

2023