Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2019, 1924 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափանիշները սահմանելու մասին» N 772-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) պետական իշխանության մարմինների կողմից մշակվող հանրային քաղաքականություններին փաստական տվյալներով աջակցող կիրառական հետազոտությունները, որոնց արդյունքն անհատույց տրամադրվում է պետական կառավարման համակարգի մարմիններին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023