Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2019, 1953 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը հաստատելու մասին» N 1015-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 14-րդ կետը.
2) հավելվածի 2-րդ, 7-րդ, 24-րդ և 32-րդ կետերի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունակում «2020 թ.» բառերը փոխարինել «2022 թ.» բառերով, իսկ 18-րդ և 20-րդ կետերի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունակում «2019 թ.» բառերը փոխարինել «2020 թ.» բառերով.
3) հավելվածի 16-րդ կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունակում «2019 թ.» բառերը փոխարինել «2023 թ.» բառերով, իսկ «Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» 5-րդ սյունակում «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերը՝ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերով.
4) հավելվածի «Ֆինանսավորման աղբյուրը» 7-րդ սյունակի բոլոր կետերում «պետական բյուջե¸ դրամաշնորհներ¸ միջազգային դոնոր կազմակերպություններ» բառերը փոխարինել «պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ» բառերով.
5) հավելվածի 2-րդ, 7-րդ, 13-րդ և 24-րդ կետերում «տնտեսական զարգացման և ներդրումների» և «բնապահպանության բառերը համապատասխանաբար փոխարինել «էկոնոմիկայի» և «շրջակա միջավայրի բառերով, իսկ 13-րդ կետից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023