Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2019, 1968 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 305-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 305-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 1-ին կետը «(պետական գրանցման համարը՝ 286.210.05636, ք. Երևան, Նալբանդյան 28)» բառերից հետո լրացնել «՝ մինչև լուծարման պետական գրանցման պահը կնքված և դեռևս գործողության մեջ գտնվող պայմանագրերը լուծարման պետական գրանցման պահից կշարունակեն իրականացվել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:» բառերով.
2) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը,» բառերը փոխարինել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը,» բառերով։

 

Արխիվ

2024

2023