Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2019, 1970 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակներում ձեռք բերված, 13490.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 2015 թվականի արտադրության «ՇԵՎՐՈԼԵՏ ԿԱՊՏԻՎԱ» մակնիշի ավտոմեքենան (նույնականացման համար՝ KL1CD2659FB052801) (այսուհետ՝ գույք)՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ամրացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել գույքի պետական գրանցումը և հաշվառումը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից հետ վերցնել «Տոյոտա Լանդ Կրուզեռ» մակնիշի, 019ԼԼ55 պետական համարանիշի, 2008 թվականի արտադրության, 10 612.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (նույնականացման համար՝ ITMNU091795009927) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
4. Սահմանել, որ ավտոմեքենաների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին:

 

 

Արխիվ

2024

2023