Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2019, 1972 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 314-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հետ վերցնել պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող՝ 250 586 117 դրամ սկզբնական արժեքով 7809,9 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասը (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 77489/80543 բաժնային սեփականության իրավունք):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված վարչական շենքի 5-րդ հարկից 4 713 389,5 դրամ սկզբնական արժեքով 146,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ անշարժ գույք 1) ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի տեղակայման նպատակով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված վարչական շենքից 245 872 727,5 դրամ սկզբնական արժեքով 7663 քառ. մետր մակերեսով տարածքները և 0,262 հա հողամասը (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 77489/80543 բաժնային սեփականության իրավունք) (այսուհետ՝ անշարժ գույք 2) ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված՝ համապատասխանաբար 1-ին անշարժ գույքի և 2-րդ անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
5. Սույն որոշման 3-րդ կետում նշված 2-րդ անշարժ գույքից 5 367 937,8 դրամ սկզբնական արժեքով 167,3 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն):
6. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, Կազմակերպության հետ կնքել սույն որոշման 5-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպության միջոցների հաշվին:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Անշարժ գույք հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման տրամադրելու մասին N 314-Ա որոշման 3-րդ և 4-րդ կետերը:
8. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի սպասարկման ծառայությունները մատուցվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

 

Արխիվ

2024

2023