Կառավարության որոշումներ

9 Հունվարի 2020, 8 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1789-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին ու 5-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով ու 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կառուցվածքում դադարեցնել ներքին աուդիտի բաժնի գործունեությունը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «3. Բաժիններ» բաժնի «Ներքին աուդիտի բաժին» պարբերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:

Արխիվ

2024

2023