Կառավարության որոշումներ

9 Հունվարի 2020, 15 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «հիսուն հազար», իսկ «բ» պարբերությունում` «հարյուր հիսուն հազար» բառերը փոխարինել «երեք հարյուր հազար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
3. Առաջին կամ երկրորդ երեխայի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է`
1) առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ.
2) երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հարյուր հիսուն հազար դրամ:

 

Արխիվ

2024

2023