Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2020, 36 - Ա

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:
3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 3 հավելվածի:
4. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2020 թվականի հունվարի 29-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Եթե մինչև 2020 թվականի հունվարի 29-ը ներառյալ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2019 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:

Հավելված

 

Արխիվ

2024

2023