Կառավարության որոշումներ

23 Հունվարի 2020, 47 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝
1) «Գևորգյան և Ներսիսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված թիվ ՊԵԿ-ԳՀԱՇՁԲ-18/010, «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության հետ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված թիվ ՊԵԿ-ԳՀԾՁԲ-18/011 և «Հաբշին Նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված թիվ ՊԵԿ-ՄԱ-ԾՁԲ-18/013 պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի հունվարի 30-ը ներառյալ.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերում կատարված փոփոխության պայմանները տարածել կողմերի միջև փաստացի ծագած հարաբերություն- ների վրա.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները չկիրառել «Գևորգյան և Ներսիսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված թիվ ՊԵԿ-ԳՀԱՇՁԲ-18/010 պայմանագրով նախատեսված աշխատանքների նկատմամբ:

 

Արխիվ

2024

2023