Կառավարության որոշումներ

23 Հունվարի 2020, 63 - Ա

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեին`
1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի և «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջև 2019 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված N 1 «Դրամաշնորհ տրամադրելու մասին» պայմանագրում կատարել փոփոխություն` պայմանագրով նախատեսված ուսանողների թռիչքային պատրաստվածության դասընթացների ծառայությունների մատուցման կատարման ծրագրի ամփոփման ժամկետի ավարտը սահմանելով մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը.
2) «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «ՖլայՄի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2019 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված N «ԱՈՒԿ-ՄԱ-ԾՁԲ-19/10/20» ծածկագրով պայմանագրի ծառայությունների մատուցման կատարման ժամկետի ավարտը սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը ներառյալ:

 

Արխիվ

2024

2023