Կառավարության որոշումներ

23 Հունվարի 2020, 69 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին N 1524-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ և 1.7-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«(2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 1 հավելված)»,
բ. 1.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.4. Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք
(2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 1 հավելված)»,
գ. 1.5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կիրառվում է միայն Ղազախստանի Հանրապետությունում ծագած ապրանքների նկատմամբ: (2012 թ. օգոստոսի 16-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 134 որոշման N 1 հավելվածի 1.5-րդ կետ)»,
դ. 1.6-րդ կետը «տարածք» բառից հետո լրացնել «և (կամ)» բառերով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«(2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 1 հավելված)»,
ե. 1.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.8. Գրենլանդական փոկերից և դրանց ձագերից պատրաստված արտադրանք, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք
(2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 1 հավելված)»,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.9-րդ կետով.
«1.9. Կենդանի սամույրներ, որոնց արտահանումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից».
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 2.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Օզոնային շերտը քայքայող նյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 20 հավելված)
Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը և (կամ) արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձական օգտագործման ապրանք արգելված է»,
բ. 2.2-րդ կետը «միջոցներ» բառից հետո լրացնել «(պեստիցիդներ)» բառով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Բույսերի պաշտպանության միջոցների (պեստիցիդներ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 11 հավելված)
Բույսերի պաշտպանության միջոցների (պեստիցիդներ) ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձական օգտագործման ապրանք արգելված է»,
գ. 2.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Վտանգավոր թափոնների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 7 հավելված)
Վտանգավոր թափոնների ներմուծումը և (կամ) արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձական օգտագործման ապրանք արգելված է»,
դ. 2.4-րդ կետը «առարկաներ,» բառից հետո լրացնել «բրածո կենդանիների ոսկորներ» բառերով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների և հավաքածուների առարկաների, բրածո կենդանիների ոսկորների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 12 հավելված)»,
ե. 2.6-րդ կետը «բույսեր» բառից հետո լրացնել «և վայրի բույսերից դեղաբուսական հումք» բառերով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Վայրի կենդանիների, առանձին վայրի բույսերի և վայրի բույսերից դեղաբուսական հումքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 5 հավելված)»,
զ. 2.7-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «1973 թվականի մարտի 3-ի (ՍԻԹԵՍ)» բառերով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«(2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 2 հավելված)»,
է. 2.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.8. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում:
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների և բույսերի տեսակների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 6 հավելված)»,
ը. 2.9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.9. Թանկարժեք քարեր, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է:
Թանկարժեք քարերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 13 հավելված)
Թանկարժեք քարերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին» կարգի դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից թանկարժեք քարերի` որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծման և (կամ) արտահանման ժամանակ»,
թ. 2.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.10. Թանկարժեք մետաղներ և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է:
Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 14 հավելված)
Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին» կարգի դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծման և (կամ) արտահանման ժամանակ»,
ժ. 2.11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Հանքային հումքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 4 հավելված)
Հանքային հումքի արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է:»,
ժա. 2.12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 10 հավելված)»,
ժբ. 2.13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.13. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է ներմուծման դեպքում:
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 19 հավելված)
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է»,
ժգ. 2.14-րդ կետում «դեղագործական նյութեր» բառերը փոխարինել «դեղանյութեր» բառով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Դեղերի և դեղանյութերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 21 հավելված) »,
ժդ. 2.16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 15 հավելված)»,
ժե. 2.17-րդ շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.17. Հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է:
Հատուկ տեխնիկական միջոցներ` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 16 հավելված)
Հատուկ տեխնիկական միջոցների` նախատեսված գաղտնի տեղեկատվության ստացման համար ներմուծումը և արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է»,
ժզ. 2.19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 9 հավելված)»,
ժէ. 2.20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային փաստաթղթերի բնօրինակների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 8 հավելված)»,
ժը. 2.21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.21. Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյան և դրա բաղադրամասեր, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սահմանափակ է:
Մարդու օրգանների և հյուսվածքների, արյան և դրա բաղադրամասերի, մարդու կենսաբանական նյութերի նմուշների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 3 հավելված)»,
ժթ. 2.22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղադրիչ) մասերի և փամփուշտների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 17 հավելված)»,
ի. 2.23-րդ կետը «Տեղեկատվություն ընդերքի մասին» բառերից հետո լրացնել «` վառելիքաէներգետիկ և հանքահումքային, ըստ շրջանների ու հանքավայրերի» բառերով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Տեղեկատվություն ընդերքի մասին` ըստ վառելիքաէներգետիկ և հանքահումքային շրջանների ու հանքավայրերի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 18 հավելված)
Ընդերքի մասին տեղեկատվության արտահանումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է»,
իա. 2.25-րդ կետում «նախատեսված է թույլատրման կարգ» բառերը փոխարինել «նախատեսված են սահմանափակումներ» բառերով,
իբ. 2.26-րդ կետում «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով,
իգ. 2.27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.27. Գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակներ, որոնց հանդեպ ընդունվել է սակագնային քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում»,
իդ. 2.28-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության պետություններում ծագած ապրանքների արտահանման քվոտավորման նկատմամբ, որը սահմանվում է ԱՀԿ անդամակցության շրջանակներում: Ապրանքների ցանկը սահմանվում է ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.28-րդ կետով»,
իե. 2.29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.29. Շիկագլոցված երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք, որի հանդեպ ընդունվել է հատուկ քվոտայի և թույլտվության տրամադրման սահմանման մասին որոշում:
(2019 թ. օգոստոսի 6-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 137 որոշում)»,
իզ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.30-րդ կետով.
«2.30. Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար:
Բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 22 հավելված)
Բույսերի պաշտպանական միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծումը ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք արգելված է»,
իէ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«Ապրանքներ, որոնց հանդեպ ներդրված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)
Առանձին տեսակի պողպատե խողովակներ, որոնց հանդեպ ներդրված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն) ներմուծման ժամանակ»
(2019 թ. հունիսի 4-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 90 որոշում)».
3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
4) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ավտոմատ լիցենզավորում (հսկողություն)` ժամանակավոր միջոց, որը սահմանվում է ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման դինամիկան դիտանցելու նպատակով:»:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածի 1.9-րդ կետից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ որոշման N 2 հավելվածի 2.30-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» հրաման։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023