Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2020, 70 - Ա

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳՐԻԳՈՐ ԲԵԶԻՐԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԴՐԵՅ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2021 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
1) Գրիգոր Վահանի Բեզիրգանյանին (ծնվ.՝ 03.08.1998 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Շիրազի փ., շ. 50, բն. 30, Մյունխենի տեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.
2) Անդրեյ Մելքոնի Զաքարյանին (ծնվ.՝ 12.05.1999 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Շինարարների փ. 28, բն. 41, Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ:

 

 

 

 

 

Արխիվ

2024

2023