Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2020, 85 - Ա

«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2, ԱՐԳԱՎԱՆԴ-ՇԻՐԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԼԵՎԱՆՏԻՆԱ ԻՆԽԵՆԻԵՐԻԱ Ի ԿՈՆՍՏՐՈՒԿՍԻՈՆ ՍԼ» (ԻՍՊԱՆԻԱ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով (այսուհետ՝ համաձայնագիր), Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» (Levantina Ingenieria Y Construccion SL) ընկերության միջև 2019 թվականի հուլիսի 16-ին ստորագրված «L3293-ICB/CW-T3 Retender. Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի ճանապարհային հանգույցների կառուցում։ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատված» պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և հաշվի առնելով «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» ընկերության՝ Իսպանիայի Թագավորության ֆինանսների և պետական կառավարման նախարարության կողմից 2013 թվականի հոկտեմբերի 31-ին տրված` N 55737R փաստաթղթով ինժեներական ծառայությունների մատուցման բնագավառում կամուրջների, ուղանցույցների (ուղեկառույց), մայրուղիների և այլ աշխատանքների կառուցման արտոնագրված գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր Տրանշ-2, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների կատարման կապալառու իսպանական «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» ընկերությանը թույլատրել Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» ընկերության միջև 2019 թվականի հուլիսի 16-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության (ճանապարհա-շինության) իրականացման գործունեություն։

Արխիվ

2020

2019