Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2020, 98 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության վտանգավոր տարածքներում պայթեցման եղանակով քարերի հարկադիր իջեցման և հայտնաբերված պայթուցիկ սարքերի, պայթյունավտանգ առարկաների պայթեցման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված 1829818,97 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (պայթուցիկ նյութերն ու պայթեցման սարքերը) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023