Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2020, 115 - Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց անհրաժեշտության դեպքում ու համապատասխան սեփականության իրավունքի գրանցման վկայականներում հասարակական նշանակության տարածքները, որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո, ապահովել սույն որոշման հավելվածով նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:
4. Հավելվածով նշված սեփականաշնորհվող բնակելի տարածքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) նվիրառուների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2020

2019