Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2020, 122 - Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՋՈՐԴԻ ՋՈԱՈ ՄՈՆՐՈՅ ԱՐԱՐԱՏԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ ու 4-րդ ենթակետերի և 6-րդ կետի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ հետևյալ քաղաքացիներին՝
1) Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատ (ծնվ.` 1996 թվականի հունվարի 3-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
2) Արթուր Գեղամի Դանիելյան (ծնվ.` 1998 թվականի փետրվարի 9-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27):

Արխիվ

2024

2023