Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2020, 132 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կետերը և 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712–Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել նոր՝ 10.1-րդ ենթակետով՝
«10.1) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի՝ համաձայն N 10.1 հավելվածի».
2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում հանել «քրեակատարողական ծառայությունների ծառայողների» բառերը, իսկ «փրկարարական ծառայության ծառայողների» բառերից հետո լրացնել «, քրեակատարողական ծառայության ծառայողների» բառերով.
3) որոշումը լրացնել նոր՝ N 10.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող, ինչպես նաև հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

Արխիվ

2024

2023