Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2020, 127 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Միջազգային առևտրային պալատի վարույթում 2019 թվականի հունվարի 24-ին մուտքագրված թիվ ARB/19/1 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «LALIVE» ընկերության միջև կնքված փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման թիվ ARB/19/1 պայմանագրի մասով որպես պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, որի վերաբերյալ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «LALIVE» ընկերության միջև կնքել եռակողմ համաձայնագիր:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 10-օրյա ժամկետում կազմել և կողմերի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ կնքվող համաձայնագրի նախագիծը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ հանձնել, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ ընդունել սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմանագիրը և պայմանագրից բխող փաստաթղթերը (բնօրինակ):
4. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին են փոխանցվում սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմանագրի շրջանակներում բոլոր դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:

 

Արխիվ

2020

2019