Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2020, 136 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) 19-րդ կետում և 23-րդ կետի երկրորդ պարբերությունում «առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 38-րդ կետով.
«38. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից մրցութային հանձնաժողովների ստեղծման որոշմամբ կարող են սահմանվել սույն կարգի 10-րդ և 19-րդ կետերից տարբերվող կարգավորումներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2020

2019