Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2020, 162 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1782-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին» բառերով.
2) որոշման 2-րդ կետից հանել «և առաջարկել Երևանի քաղաքապետին» բառերը.
3) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.
4) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով.
5) 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին» բառերը.
6) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «Arm WGS-84» բառերը փոխարինել «WGS-84 (ARMREF 02)» բառերով.
7) 4-րդ կետի «ա1)» ենթակետը «շրջակա միջավայրի նախարարությանը» բառերից հետո լրացնել «, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին» բառերով.
8) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, ամփոփել ընդերքօգտագործողների կողմից օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկատվությունը (առանձին նշելով եռամսյակի վերջին օրվա դրությամբ առկա պարտավորության չափը) ու բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնօգտագործման վճարների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև արդյունահանված մետաղական օգտակար հանածոների, հանքաքարի ու խտանյութերի արտահանման ծավալների մասին տեղեկատվությունը՝ համաձայն սույն որոշմամբ սահմանված NN 1 և 2 ձևերի՝ էլեկտրոնային եղանակով ներկայացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:»:
9) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող կազմակերպություններում իրականացված ստուգման արդյունքները` ամփոփ ներկայացնելով արձանագրված խախտումները և ձեռնարկված միջոցառումները:
5.2. Շրջակա միջավայրի նախարարին՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների և մշտադիտարկումների իրականացման վճարումների վերաբերյալ տեղեկատվություն՝ առանձին նշելով ապառքների չափը՝ ըստ տնտեսավարողների».
10) որոշման 6.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

տեղեկատվություն

Արխիվ

2020

2019