Կառավարության որոշումներ

20 Փետրվարի 2020, 184 - Ն

«ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 264.210.06160) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.824540, հասցեն՝ քաղ. Երևան, Արշակունյաց պող., 28 շենք):
2. Սահմանել, որ՝
1) «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանալու է «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը, և վերջինիս իրավունքները և պարտականությունները նրան են անցնելու փոխանցման ակտին համապատասխան.
2) «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`
ա. հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը,
բ. հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական–կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը,
գ. ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների խթանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.
3) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
4) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահվելու են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
3. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) հրատարակչական գործունեություն.
2) հուշանվերների պատրաստում և իրացում.
3) նվագարանների պատրաստում և վերանորոգում.
4) երաժշտական խմբակների ձևավորում և գործունեության կազմակերպում.
5) թանգարանային առարկաների կրկնօրինակների, պատճենների տրամադրում.
6) համերգների և հյուրախաղերի կազմակերպում.
7) երաժշտարվեստի բնագավառի կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպում.
8) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
ա. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվnղ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորություններն ու փոխանցման ակտի հաստատումը,
բ. «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը,
գ. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 419 որոշման Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության համերգային կազմակերպությունների ցանկի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2024

2023