Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2020, 220 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմկերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 202-Ն որոշման 2-րդ կետը «ունեցող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1476-Ա որոշման 1-ին կետում նշված» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023