Կառավարության որոշումներ

5 Մարտի 2020, 252 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկի մարման ժամկետները հետաձգելու մասին» N 263-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի հիման վրա «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկի ժամկետանց հիմնական գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները և տույժի գումարները կապիտալացնել և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ստանձնված վարկի հիմնական գումարի 1,059,547.73 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մնացորդի և պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով սահմանված տոկոսագումարի պարտավորությունների կատարման վերջնաժամկետ սահմանել 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին թիվ ՍնԴ/1755/04/19 սնանկության գործի շրջանակներում կնքել հաշտության համաձայնություն՝ սույն որոշման հավելվածով սահմանված հիմնական պայմաններով:

Հավելված

 

Արխիվ

2024

2023