Կառավարության որոշումներ

5 Մարտի 2020, 262 - Ն

ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գործողության մեջ դնել ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի նորմատիվ բնույթի հետևյալ իրավական ակտերը՝
1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 18-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով» N 101 որոշումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» N 118 որոշումը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» N 119 որոշումը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 6-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 045/2017) անցումային դրույթների վերաբերյալ» N 36 որոշումը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված նավթի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 89 որոշումը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի «Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի և դրա կիրառման կարգի մասին» N 711 որոշումը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» N 526 որոշումը՝ համաձայն N 7 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Հավելված

Արխիվ

2024

2023