Կառավարության որոշումներ

5 Մարտի 2020, 264 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 993-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) hավելվածի 3-րդ կետը «տեսքով» բառից հետո լրացնել «կամ շարժական կամ մոդուլային» բառերով.
2) hավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետը «սպանդանոցը» բառից հետո լրացնել «բացառությամբ շարժական սպանդանոցները» բառերով.
3) հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունը «ներկերով» բառից հետո լրացնել «բացառությամբ մոդուլային սպանդանոցների դեպքում» բառերով, «զ» պարբերությունը «պատուհաններ» բառից հետո լրացնել «բացառությամբ մոդուլային սպանդանոցների դեպքում» բառերով.
4) հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. Սպանդանոցում սպանդի գործընթացը կազմակերպվում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացության առկայության դեպքում․
1) Սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տրամադրելուց հետո, սպանդանոցը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վարվող «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակում:»:
2. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ գլխով.
«III. ՇԱՐԺԱԿԱՆ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

35. Շարժական սպանդանոցը կենդանիների սպանդ իրականացնելու նպատակով տեղակայվում է սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից հատկացված համապատասխան վայրում։
36. Նախասպանդային զննում իրականացնելու նպատակով շարժական սպանդանոցը հատկացված վայրում, տրանսպորտային միջոցին կից, առանձնացնում է տարածք՝ շարժական պարսպով։
37. Շարժական սպանդանոցում նախասպանդային և հետսպանդային զննումն իրականացվում է սույն հավելվածով սահմանված ընթացակարգերով:»։

 

 

 

Արխիվ

2024

2023