Կառավարության որոշումներ

12 Մարտի 2020, 277 - Ա

«ՅՈՒ-ՌՈԲՈՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման համարը` 290.120.1101048) ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնելու համար:
2. «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկե
րության և «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.
2) վկայականի պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:

Արխիվ

2024

2023