Կառավարության որոշումներ

12 Մարտի 2020, 282 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1271-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1271-Ն որոշման հավելվածում
կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կարգի կիրառման իմաստով դեբետային գումարներ են համարվում մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները (հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող գումար):».
2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը.
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները՝
1) վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով.
2) հաշվանցվում (մարվում) են առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում):».
4) հավելվածի 5-րդ կետի առաջին պարբերությունը «(անձնական հաշվի քարտերում գրանցվում)» բառերից հետո լրացնել «և մարվում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023