Կառավարության որոշումներ

12 Մարտի 2020, 287 - Ա

ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է այսուհետ` լիազոր մարմին:
2. Սահմանել միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել, որ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում են`
1 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ օգնության գումարը.
2 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը (բացառությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող գումարի).
3 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ չաշխատող անձի մայրության նպաստի գումարը.
4 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ նպաստի չվճարված գումարը.
5 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված թաղման նպաստի գումարը, ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ ծերության, հաշմանդամության կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ նպաստի չվճարված գումարը վճարվում է կրկին նպաստ կամ կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.
6 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված թաղման նպաստի գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ կենսաթոշակի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.
7 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` թաղման նպաստի գումարը, հուղարկավորության նպաստի գումարը, միանվագ դրամական օգնության գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ կենսաթոշակի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.
8 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ պարգևավճարի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ պարգևավճարի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.
9 «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` պատվովճարի չվճարված գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ պատվովճարի չվճարված գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.
10 աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման չվճարված գումարը, եթե այն վճարվում է ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո.
11 «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարը:
4. Սույն որոշման շրջանակներում լիազոր մարմնի տեղեկատվական համակարգե-րից տվյալների փոխանցումը և տվյալների բազաների փոխկապակցումն իրականացվում են փոխգործելիության հարթակի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումների համաձայն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ ա
6. Սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները 2020 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով:
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել՝
1 սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա կնքված` երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված՝ մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված՝ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերին համապատասխան պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար առաջարկություն ներկայացնելը, համաձայնագրում պայմանագրի լուծման ժամկետ նախատեսելով 2020 թվականի հուլիսի 1-ը, իսկ պայմանագիրը լուծելու օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները բանկի կողմից պատշաճ կատարելու ժամկետը`
ա. երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի դեպքում` մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ կետի 13-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը` ներառյալ, սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարի համար,
բ. մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագրի դեպքում` մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշմամբ հաս-տատված N 2 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը` ներառյալ, սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի համար,
գ. կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում` մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2.3.8-րդ ենթակետում նշված տեղեկատվության (1.2.2-րդ ենթակետում նշված պահանջը չկատարած անձանց տվյալները) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը` ներառյալ, սույն որոշման 3-րդ կետի 5-10-րդ ենթակետերում նշված գումարների համար.
2 սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրեր կնքած բանկի հետ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքելու դեպքում, ըստ անհրաժեշտության բանկի կողմից առաջարկություն ստացվելու դեպքում, այդ պայմանագիրը կնքելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում, բայց պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը բանկի կողմից մշակվելու և ներդրվելու ամսվանից ոչ ուշ, սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները, բացառությամբ այդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերում նշված գումարների, այդ բանկի միջոցով անկանխիկ եղանակով վճարելը` նախկինում կնքված պայմանագրերի համաձայն:


Հավելված

Արխիվ

2024

2023