Կառավարության որոշումներ

12 Մարտի 2020, 291 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովտի համայնքի 1-ին փողոցի 3/3-րդ հասցեում գտնվող 240.26 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունը (3.681.292 դրամ հաշվեկշռային արժեքով), որից՝ 215.65 քառ. մ մակերեսով՝ օրինական, 24.61 քառ. մ մակերեսով՝ ինքնակամ (շվաքարան) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.02893 հա հողամասը (66.685 դրամ հաշվեկշռային արժեքով)՝ ընդհանուր 3.747.977 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, իսկ 0.06957 հա մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ «մարզ Տավուշ, համայնք Գետահովիտ 1-ին փողոց 3» հասցեով անշարժ գույքի սեփականատիրոջը, թողնել ընդհանուր օգտագործման:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023