Կառավարության որոշումներ

19 Մարտի 2020, 343 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ», «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի պայմանագրային գումարները և Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ ծրագրի շրջանակներում միայն նոր կորոնավիրուս COVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպությունների Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ ծրագրի պայմանագրային գումարները որոշվում են`
2) որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ դ պարբերությամբ.
դ. Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ ծրագրի շրջանակներում միայն նոր կորոնավիրուս COVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպությունների Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ ծրագրի պայմանագրային գումարները սահմանվում են առանձնացված՝ «Դեղերի և բժշկական նշանակության առարկաների և սննդի ծախսեր»-ի և «Այլ ծախսեր»-ի գծով: «Դեղերի և բժշկական նշանակության առարկաների և սննդի ծախսեր»-ի մասով պայմանագրային գումարները որոշվում են կանխատեսվող հիվանդ (օրերի և մեկ հիվանդ) օրվա համար հաստատված արժեքի արտադրյալով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ տեսակի համար հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը: «Այլ ծախսեր»-ի տարեկան պայմանագրային գումարները որոշվում են առանձին կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման համար նախատեսված նորմատիվներով հաշվարկված անհրաժեշտ գումարի չափով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է հաստատագրված, բժշկական օգնության և սպասարկման տարեկան պայմանագրային գումարների համամասնությամբ։ Նշված հաշվարկների համար հիմք հանդիսացող նորմատիվները հաստատում է նախարարը,:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023