Կառավարության որոշումներ

26 Մարտի 2020, 362 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը հաստատելու մասին» N 744-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) 2-րդ կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.
2) 5-րդ կետում՝
ա. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) եթե անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար ենթարկվել է քրեական պատասխանատվության,»,
բ. վերջին պարբերությունը «նախատեսված» բառից հետո լրացնել «ծանր կամ» բառերով, իսկ «հանցավոր» բառից հետո` «կամ ահաբեկչական» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում մշտական աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիությունն ստուգվում է առնվազն 5 տարին մեկ պարբերականությամբ կամ նշված ժամկետից շուտ, եթե լիազոր մարմնում ստացվել են այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կասկածի տակ են դնում վերջիններիս հուսալիությունը: Բացասական եզրակացության դեպքում նշված անձինք զրկվում են անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատելու իրավունքից և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը ենթակա են լուծման օրենքով սահմանված կարգով:».
4) 11-րդ կետում «40» թիվը փոխարինել «50» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023