Կառավարության որոշումներ

26 Մարտի 2020, 369 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից հանդես եկող Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության կողմից 2015 թվականի մայիսի 21-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագրի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 16-ին և 23-ին Հայաստանի Հանրապետությանը տրամադրված տրանսպորտային միջոցները՝ համաձայն N 1 հավելվածի, և շարժական գույքը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Որպես նվիրատվություն ընդունված, N 1 հավելվածում նշված տրանսպորտային միջոցները և N 2 հավելվածում նշված շարժական գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցների պետական գրանցումը և հաշվառումը:
4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:
 

հավելված

Արխիվ

2024

2023