Կառավարության որոշումներ

26 Մարտի 2020, 400 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 761-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՓԻՐԱԼՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 761-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի «Արժեքը» սյունակում «32 070 410» թիվը փոխարինել «383 190 410» թվով, իսկ «Քանակը» սյունակում «8069/8500» թվերը՝ «26069/28500» թվերով.
2) 9-րդ կետի «Արժեքը» սյունակում «2 030 200» թիվը փոխարինել «15 530 200» թվով, իսկ «Քանակը» սյունակում «3 000» թիվը՝ «6 000» թվով.
3) 10-րդ կետի «Արժեքը» սյունակում «4 737 000» թիվը փոխարինել «36 237 000» թվով, իսկ «Քանակը» սյունակում «7 000» թիվը՝ «14 000» թվով.
4) 11-րդ կետի «Արժեքը» սյունակում «406 200» թիվը փոխարինել «1 126 200» թվով, իսկ «Քանակը» սյունակում «500» թիվը՝ «1 500» թվով.
5) 23-րդ կետի «Արժեքը» սյունակում «1 800 000» թիվը փոխարինել «12 250 000» թվով, իսկ «Քանակը» սյունակում «1 000» թիվը՝ «2 000» թվով.
6) 34-րդ կետի «Արժեքը» սյունակում «406 200» թիվը փոխարինել «1 406 200» թվով, իսկ «Քանակը» սյունակում «500» թիվը՝ «1 500» թվով.
7) 35-րդ կետի «Արժեքը» սյունակում «2 716 000» թիվը փոխարինել «8 916 000» թվով, իսկ «Քանակը» սյունակում «2 000» թիվը՝ «4 000» թվով.
8) 42-րդ կետի «Արժեքը» սյունակում «71 500 000» թիվը փոխարինել «511 500 000» թվով, իսկ «Քանակը» սյունակում «27 500» թիվը՝ «56 500» թվով.
9) 43-րդ կետի «Արժեքը» սյունակում «71 500 000» թիվը փոխարինել «511 500 000» թվով, «Քանակը» սյունակում «27 500» թիվը՝ «56 500» թվով, իսկ «Անվանումը» սյունակում «կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ՝ ամրափայտը) մորթերից» բառերը՝ «կաշի՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշները) մորթերից» բառերով.
10) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «573 416 350» թիվը փոխարինել «1 867 906 350» թվով։
 

Արխիվ

2024

2023