Կառավարության որոշումներ

31 Մարտի 2020, 417 - Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդ-վածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի N 359-L որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 359-Լ որոշմամբ հաստատված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Միջոցառման համար ֆինանսական միջոցների հետ կապված հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ Միջոցառման իրականացման պատասխանատու մարմին` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը։
 

հավելված

Արխիվ

2024

2023