Կառավարության որոշումներ

26 Մարտի 2020, 421 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`
1) 19-րդ կետում և ամբողջ տեքստում «ջերմոցային» բառը փոխարինել «ջերմատնային» բառով.
2) 40-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.2-րդ և 5.3-րդ ենթակետերով.
«5.2) այն դեպքում, երբ ջերմատունը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ ՖԿ-ի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական ջերմատունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցվում է ջերմատունը) համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա (բացառությամբ այն դեպքի, երբ ջերմատունը կառուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշմամբ հաստատված «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում).
5.3) այն դեպքում, երբ սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ ՖԿ-ի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցվում է սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը), համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023