Կառավարության որոշումներ

26 Մարտի 2020, 420 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 41-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված հետազոտությունների, այդ թվում՝ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտության ուղեգրումն իրականացվում է համապատասխան տարածքային զինվորական կոմիսարի կողմից:».
2) N 2 հավելվածի 5-րդ գլխի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բժշկական հետազոտություն և բուժում իրականացնող հաստատություններ են՝
1) «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ
2) «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ
3) «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ
4) «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ
5) «Շենգավիթ» բժշկական կենտրոն ՓԲԸ
6) «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» ԱՐՀԿ
7) «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ
8) «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ
9) «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ
10) «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ
11) «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ
12) ՀՀ առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
13) ՀՀ ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ
14) ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ
15) «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
16) ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
17) ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ
18) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ
19) «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
20) «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» Պետական ՓԲԸ
21) «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ
22) ՀՀ ԱՆ «Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
23) ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոն» ՓԲԸ
24) ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ
25) «Արաբկիր» բժշկական համալիր, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ
26) «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ
27) «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ
28) «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ
29) «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ
30) «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ
31) «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ
32) «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ
33) «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն» ՍՊԸ
34) «Արամյանց բժշկական կենտրոն» Առողջապահական ՓԲԸ
35) «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ
36) «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոն» ՍՊԸ
37) «Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն» ՓԲԸ
38) «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ
39) «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
40) «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ
41) «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ
42) «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
43) «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ
44) «Վարդենիսի հիվանդանոց պետական» ՓԲԸ
45) «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ
46) «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ
47) «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
48) «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
49) «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
50) «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ
51) «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
52) «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
53) «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ
54) «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
55) «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ
56) «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ
57) «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
58) «Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ
59) «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ
60) «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ
61) «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
62) «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ
63) «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ
64) «Իռ-Վինգ» ՍՊԸ
65) «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
66) «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ
67) «Նիկոլայ Նասիբյանի Անվան Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ
68) «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ
69) «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲԸ
70) «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ
71) «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ
72) «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվ. Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ
73) ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ
74) «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ
75) «ՀՀ Պաշտպանության Նախարարության ԿենտրոնակաՆ Կլինիկական Զինվորական Հոսպիտալ» ՀՄ
76) «ՀՀ Պաշտպանության Նախարարության Երևանի Կայազորային Հոսպիտալ» ՀՄ
77) «ՀՀ Պաշտպանության Նախարարության Լոռու Կայազորային Հոսպիտալ» ՀՄ
78) «ՀՀ Պաշտպանության Նախարարության Զանգեզուրի Կայազորային Հոսպիտալ» ՀՄ
79) «ՀՀ Պաշտպանության Նախարարության Գեղարքունիքի Կայազորային Հոսպիտալ» ՀՄ
80) «ՀՀ Պաշտպանության Նախարարության «Բերդի Զինվորական Հոսպիտալ» ՀՄ: »:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023