Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 435 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ ԵՎ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՏԵՂԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2020 թվականի փետրվարի 20-ին և մարտի 12-ին ստորագրված «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
2. Հրամանագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին՝ հաստատման:

Արխիվ

2024

2023