Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2020, 449 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Կարկոմավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող NISSAN X-TRAIL SV մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2019 թ., շարժիչի ծավալը՝ 2,5լ, 170 ձիաուժ, թափքի գույնը՝ սև, շարժիչի համարը՝ 552448M, նույնացման համարը՝ JN1BT2MM6LW012831) 13.710.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (այսուհետ՝ գույք) և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Կարկոմավտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, իսկ գույքի պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են՝ համաձայն կնքված նվիրատվության պայմանագրի.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձմանընդունման աշխատանքների կատարումը:

Արխիվ

2024

2023